Ռուստամ Բաքոյանը մասնակցել է Սինջարի ցեղասպանության 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը մասնակցել է Սինջարում (Շանգալում) ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հուղարկավորության արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բաքոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սինջարում մասնակցում եմ մեր ցեղասպանության զոհերի հուղարկավորության արարողությանը: Ողջ աշխարհից ամբողջ եզդիական համայնքը հավաքվել է»,- տեսանյութում նշում է Բաքոյանը:
«Սինջարում մասնակցում եմ մեր ցեղասպանության զոհերի հուղարկավորության արարողությանը: Ողջ աշխարհից ամբողջ եզդիական համայնքը հավաքվել է»,- տեսանյութում նշում է Բաքոյանը: