211652_close_icon
views-count2131 դիտում article-date 09:13 12-08-2021

ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Զրույցի նպատակն էր աջակցել թափանցիկությանն ու ռիսկերի մեղմացմանն ուղղված ջանքերին ռազմավարական կայունության վերաբերյալ ամերիկա-ռուսական երկխոսության վերսկսումից հետո, որը հուլիսի 28-ին մեկնարկեց Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարությանմամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ժնևի բանակցություններում, որոնք միտված էին հիմք դնել սպառազինությունների վերահսկման ապագա համակարգի ստեղծմանը ևնվազեցնել միջուկային պատերազմի վտանգը, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, իսկ ռուսական պատվիրակությունը` արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հանդիպումից հետո պետքարտուղարությունը հայտարարեց, որ քննարկումները մասնագիտական և տեղեկատվական բնույթ են կրում: Պատվիրակությունները պայմանավորվեցին սեպտեմբերի վերջին կրկին հանդիպել լիագումար նիստին, իսկ մինչ այդ ոչ պաշտոնական խորհրդակցություններ անցկացնել` երկրորդ լիագումար նիստում փորձագիտական աշխատանքային խմբերի թեմաները բացահայտելու համար:

Նմանատիպ նյութեր