211652_close_icon
views-count1178 դիտում article-date 18:56 10-08-2021

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իրեն արտաքին հարաբերությունների նախագահի թեկնածու առաջադրելու համար:

«Հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միայն: Ըստ այդմ, հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային և պետական շահը, և այս հանձնաժողովն է, որ պետք է վերացնի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների վերաբերյալ առկա պատրանքները` առաջնորդվելով «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքներով և ընկալելով, որ ոչ ոք մեզ չի փրկելու և պարտավոր էլ չէ, և որ մեր միակ հաջողության երաշխիքը ինքներս ենք»,- ասաց Աղաջանյանը:

Նմանատիպ նյութեր