211652_close_icon
views-count65468 դիտում article-date 18:13 10-08-2021

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի առանձնատունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Վահագն Մկրտչյանը և հայտնել, որ Գարեգին Նժդեհի 38 հասցեում գտնվող իր կողմից կառուցվող առաձննատնից գողություն է կատարվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ 

Արդեն տեղում Վ. Մկրտչյանը ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 8-ի ժամը 15։00-ից մինչև օգոստոսի 9-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում իր նորակառույց, ժամանակավորապես չբնակեցված առանձնատան խոհանոցի դուռը բացելու լինելու հանգամանքից օգտվելով՝ անհայտ անձը կամ անձինք մտել են ներս և այնտեղից գողացել «BAXI» տեսակի ջեռուցման կաթսան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մկրտչյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենն է, ով հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է մոտ 250 հազար դրամ արժողության վնաս։ 

Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր