Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի պոմպակայանի ձեռքբերման հարցը. ՈւՂԻՂ
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 10-ին, ավագանու արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում կա 4 հարց:
Երևանի ավագանին կքննարկի «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ սնանկ ճանաչվելուց հետո, Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել շուրջ 72 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռքբերման հարցը:
Օրակարգում ընդգրկված են նաև հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշումներ: