211652_close_icon
views-count2267 դիտում article-date 22:58 09-08-2021

Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում տեղադրվում է 10 հակակարկտային կայան

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է. «Գումարի 55 տոկոսը՝ պետության, 45 տոկոսը համայնքային բյուջեից, և 12 մլն դրամի շրջանակներում Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան։

Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ-ի կողմից։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից»։

Նմանատիպ նյութեր