Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ու ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետը քննարկել են առանցքային հարցեր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 9-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից:
Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին:
Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբի՝ հուլիս ամսում իրագործած աշխատանքները:
Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ իրականացվող ծրագրերի հետագա շարունակականության հարցը: