211652_close_icon

Ստեփանակերտ մտնող ջրի ծավալները կտրուկ կրճատվել են. Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է անցկացրել

views-count2292 դիտում article-date 19:25 09-08-2021
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից: 

Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ բնակչության համար կենսական կարևորություն ներկայացնող ջրի խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցումներ։

Խորհրդակցությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր