211652_close_icon
views-count1922 դիտում article-date 15:29 09-08-2021

Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն. Հովհաննես Բաչկով

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը բրոնզե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում, ֆեյսբուքի իր էջում ամփոփել է իր մրցելույթները:

«Ավարտվեցին Օլիմպիական խաղերը՝ վերադառնում եմ բրոնզե մեդալով։Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից,Աշխարհից և Օլիմպիական խաղերից։Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն,բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռմցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալնները։

Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրանց ցույց եմ տվել ճիշտ ճանապարհի ուղին։Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ իմ հայ ազգ։

Շնորհակալ եմ իմ թիմից՝ ովքեր լավագույնն են իրենց գործում»,- գրել է Հովհաննես Բաչկովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր