211652_close_icon
views-count7468 դիտում article-date 20:39 11-04-2020

Հովհաննես Բաչկով․ Օրգանիզմս պայքարեց և հաղթեց կորոնավիրուսին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարև՛ ձեզ,հարգելի հայրենակիցներ,ընկերներ,հետևորդներ. Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝կասկածելով,որ վարակված եմ covid_19-ով։Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ.ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։Հուրախություն բոլորիս՝պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց,ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տնօրեն՝ Վարդան Ուռուտյանին ,ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին ՝ ջերմության,հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր