26649 դիտում
09:54 09-08-2021
Խոշոր ավտովթար Երևանում․ նոր կառուցվող ճանապարհին 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է Caterpiller մակնիշի էքսկավատորին․ կա վիրավոր․ Opel-ը վերածվել է մետաղի ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից դեպի Հարավ Արևմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, այնուհետև՝ Opel-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ազարյանը, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Պետրոլ Օիլ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը և փակել գազաբալոնի փականը, քանի որ բախման հետևանքով մեքենան վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ գազաբալոնն ու անվահեծաններից մեկը կոտրվել են։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Շ․ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26706 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ