211652_close_icon
views-count3552 դիտում article-date 10:26 08-08-2021

ԱՄՆ-ում մեկշարժիչանի ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

ԱՄՆ-ի Միննեսոթա նահանգում Mooney M20 մեկշարժիչանի ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա։ Այդ մասին հայտնել է CBS Minnesota հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Վիկտորյա քաղաքում, տեղի ժամանակով ժամը 17։40-ին։ 

Ավիավթարի հետևանքով զոհվել է մի քանի մարդ։ Ինքնաթիռն օդ էր բարձրացել Ալեքսանդրիայի օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Իդեն-Փրերի քաղաքի օդանավակայան։ 

Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

 

Նմանատիպ նյութեր