Վաշինգթոնում մասնավոր ռեակտիվ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: ԱՄՆ իշխանությունների տվյալներով` վեց մարդ է մահացել:
Embraer EMB-500 ինքնաթիռը Մոնթգոմերիի օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր, սակայն դեռեւս անհայտ պատճառներով մխրճվել է բնակելի տան մեջ: Զոհվածները ինքնաթիռի անձնակազմի երեք անդամներն են եւ տան երեք բնակիչները: