Աֆրիկայում ուղևորատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան Գոմե քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 17 ուղևորի փոխադրող երկշարժիչանոց ինքնաթիռը ընկել է բնակելի տների վրա։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Նշվում է առնվազն 23 զոհերի մասին, այդ թվում՝ նշված տների բնակիչների։
Օդանավը պատկանում էր Busy Bee ավիաընկերությանը։ Թռիչքի պահին նրանում եղել է 17 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։