211652_close_icon
views-count2120 դիտում article-date 15:38 07-08-2021

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:

«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:  Դեսպանությունն անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր ներկայում չունեն դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնելու հնարավորություն, փոխառությամբ գումար տրամադրել:

Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և թալիբների միջև հակամարտությունը: Վերջին ամիսներին թալիբները կարողացել են զգալի տարածքներ գրավել: Լարվածությունը հատկապես ուժեղացել է երկրից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումից հետո:

Նմանատիպ նյութեր