211652_close_icon
views-count41483 դիտում article-date 22:35 06-08-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «07»-ն ու «ԶԻԼ»-ը, ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

«Արտաշատ» բժշկական կենտրոնից վիրավորներից երկուսը, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2 մեծահասակներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ 36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը, 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր