1378 դիտում
23:43 06-08-2021
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ կառավարության գործունեության մեջ:
Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խոր բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը:
Նախագահ Սարգսյանի առաջիկա պետական այցը Իտալիա արժեքավոր հնարավորություն կհանդիսանա մեր հոյակապ գործընկերությունը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շրջանակներում խորացնելու համար:
Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագույն մաղթանքները»:

Նմանատիպ նյութեր
1503 դիտում
20:32 29-06-2021
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
862 դիտում
11:41 24-05-2023
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
Այս բաժնից
364 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
367 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին