211652_close_icon
views-count1562 դիտում article-date 20:22 21-12-2018

Ղրղզստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում «Իմ քայլի» հաղթանակի կապակցությամբ

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր կողմից իրականացվող բարեփոխումների և դրական գործունեության նկատմամբ: Վստահ եմ, որ Ղրղզստանի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, հետագայում ևս կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, հաջողություններ պետական գործերում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր