4728 դիտում
23:30 06-08-2021
Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել. Ermenihaber.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։
Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։
Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։
Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երևույթի առաջին անգամ է ականատես լինում։
Նրա խոսքերով՝ այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջերմաստիճանը պահպանվի, 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14668 դիտում
11:11 07-08-2021
Արարատ լեռան գագաթի ձյունը սաստիկ շոգից սկսել է հալչել
3242 դիտում
19:42 23-01-2014
Ձյունածածկ համակարգում հարաբերական անդորր է
Այս բաժնից
691 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
637 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
700 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել