211652_close_icon

Երասխի ուղղությամբ ի ժամը 18։00-ի դրությամբ իրավիճակը կայունացել է. ՊՆ

views-count1459 դիտում article-date 19:10 06-08-2021

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։

«Հայկական կողմից տուժածներ չկան»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր