1390 դիտում
15:50 06-08-2021
Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով
ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է կլինիկական օրդինատուրայի 10, առողջապահության նախարարությանը՝ 58, Արցախի Հանրապետությանը՝ 17, պաշտպանության նախարարությանը՝ 10 ընդունելության տեղ։ ՊՆ-ին հատկացվել է նաև ինտերնատուրայի 67 ընդունելության տեղ։
Վերոնշյալ թվաքանակները ձևավորվել են՝ հիմք ընդունելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ինչպես նաև միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտող, 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչման ենթակա և ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ԵՊԲՀ-ի ինտերնատուրա 1 տարի ժամկետով ուսումնառության գործուղվելու ցանկություն հայտնած քաղաքացիների թիվը:
Արցախի Հանրապետությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը։ Դրանք ներկայացնելիս հաշվի են առնվել առողջապահական համակարգում և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը, ինչպես նաև մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու և Երևանի կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը։
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացման նպատակն է կանոնակարգել ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
Որոշմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրվել է համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

Նմանատիպ նյութեր
2752 դիտում
23:39 08-01-2020
Զինված ուժերը կհամալրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ նորակոչիկներով․ ՊՆ
Այս բաժնից
2764 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը