2817 դիտում
23:16 15-03-2019
ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ:
2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ, այդ թվում՝ անոթային վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, նյարդաբան, ուրոլոգ, ճառագայթային ախտորոշման բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ախտաբանաանատոմ և այլն:
Նույն տարում պետական պատվերի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ, իսկ կլինիկական օրդինատուրա՝ 17 բժիշկ:
Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ բժշկական համալսարանում պետական պատվերի շրջանակներում ուսում կամ մասնագիտացում են ստանում 175 հոգի, որոնք համապատասխան պայմանագրերով պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Արցախ և մինչև 5 տարի ժամկետով աշխատել Արցախի Հանրապետության բժշկական հիմնարկներում՝ մասնավորապես շրջանային բուժմիավորումներում:
Շարունակվել են բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքները.
2018թ. ք.Ստեփանակերտում վերապատրաստվել են 40 բժիշկ, Հայաստանի Հանրապետությունում՝ 50 բժիշկ, իսկ արտասահմանյան երկրներում՝ 7 բժիշկ: Հանրապետության չորս շրջանների 120 համայնքային բուժքույրերի համար տեղում կազմակերպվել են վերապապատրաստման դասընթացներ։
«Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանասական աջակցության ցուցաբերում»‰ ծրագրի շրջանակներում 2018 թվականին ֆինանսական աջակցություն են ստացել համակարգի 36 բժիշկներ:
2019 թվականից ֆինանսական աջակցություն կստանան նաև պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
20085 դիտում
23:07 16-05-2018
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը
2077 դիտում
13:44 10-12-2021
Համակարգը որակյալ կադրերով համալրելու գործընթացը՝ Քննչական կոմիտեի հիմնական առաջնահերթություն
1384 դիտում
15:50 06-08-2021
Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
982 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար