Տոկիո-2020. Մեր մեդալակիրներն այս գիշեր կվերադառնան Երևան
Առաջիկա գիշերը ՝ օգոստոսի 5 –ի կեսգիշերն անց, Երևանի ժամանակով 03.55 –ին, OS 641 չվերթով հայրենիք կվերադառնա Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկների հերթական փոքրիկ խումբը:
Նրա կազմում են խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:
Դիմավորենք մեր պատվիրակներին, գրում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: