211652_close_icon

Վարանդայի շրջանում ևս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

views-count1139 դիտում article-date 15:54 04-08-2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր