211652_close_icon
views-count1551 դիտում article-date 12:40 04-08-2021

Չեխիայում բախվել են 2 մարդատար գնացքներ․ կա 2 զոհ, 40 վիրավոր

Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարաների եւ հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը ։ Գրում է Reuters-ը։

«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել Է նա:- Նախնական տեղեկատվության համաձայն՝ մահացել է 2, վիրավորվել շուրջ 40 մարդ։ 4 մարդ, ովքեր ծանր վիրավորվել են, տեղափոխվել են ուղղաթիռով, ևս 7-ը վիրահատության են ենթարկվել։

Արտակարգ պատահարի վայր Է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար եւ տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը։

Նմանատիպ նյութեր