211652_close_icon
views-count2012 դիտում article-date 16:15 03-08-2021

Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Ադրբեջանից Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1  հաշվով:

Կարապետ Չալյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ 2010 թվականից հանդես է եկել միջազգային մրցումներում։ 2013 թվականին դարձել է պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 74 կգ քաշային կարգում։ 2015 թվականին մասնակցել է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին։ 2016 թվականին Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մինչև 75 կգ քաշային կարգում Կարապետը նվաճել է բրոնզե մեդալ։ 2019 թվականին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մինչև 77 կգ քաշային կարգում նա դարձավ արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: 2021 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը չի կարողացել նվաճել բրոնզե մեդալ։

Նմանատիպ նյութեր