Ըմբիշ Արման Վարդանյանը պարտվեց Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Վարդանյանը պարտություն կրեց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում ընթացող մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Վարդանյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Էրֆան Զարկանիի հետ:Վարդանյանը պարտվեց 8:0 հաշվով:
Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Հայկ Խլոյանը, իսկ Շանթ Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ: