211652_close_icon
views-count9300 դիտում article-date 14:15 02-08-2021

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի գնով հաղթեց իրանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում 1-6 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար:
 
Գերդրամատիկ ստացվեց մինչև 97 կգ քաշային կարգում օլիմպիական գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավիի հետ:
 
Գոտեմարտի երկրորդ կեսի վերջում Արթուր հնարքով կարողացավ 3 միավոր վաստակել, հաշիվը դարձնել 4:1, սակայն հնարքը կատարելու պահին վնասվածք ստացավ: Ինչպես երևում էր, նա ազդրի մկանն է ձգել:
 
Բոլոր դեպքերում, Սպիտակ արջը վնասվածքով շարունակեց գոտեմարտը և պահպանելով հաշիվը, դուրս եկավ եզրափակիչ՝ առնվազն ապահովելով արծաթե մեդալ: Դեռ պարզ չէ նրա վնասվածքի լրջությունը, հուսանք, որ մեր բժիշկները կկարողանան Արթուր Ալեքսանյանին լիարժեք պատրաստել եզրափակչին, որը կկայանա վաղը՝ օգոստոսի 3-ին: Նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:
 

Նմանատիպ նյութեր