211652_close_icon
views-count2197 դիտում article-date 13:02 31-07-2021

Տոկիո-2020. Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծանր, անքուն գիշեր անցկացրինք: Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ

Ընդհանրապես ճիշտ չէ, երբ մրցումներում հայ –ազերական դիմակայություններն են ընդգծում  լրատվամիջոցները: Կարևորը մեդալակիր դառնալն է: Եվ  նման հույս մեզ ներշնչեց Հովհաննես Բաչկովը:

Գյումրեցին  կաշվե ձեռնոցի բարձրակարգ վարպետ է, բազում հաղթանակներ է տարել միջազգային պաշտոնական մրցումներում, ունի հարուստ մրցափորձ: Այս անգամ  նա գերազանցեց ինքն իրեն:  Հակիրճ լինելու համար ասենք, որ առաջին ռաունդից հետո, երբ կողային մրցավարները  նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը  դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին:

Իր ցնցող հարվածներին  առավել  ուժգնություն հաղորդելու նպատակով ազերի մրցակցին ասես հարվածում էր աջ և ձախ ուսագոտիներով, ասել է թե՝  միայն չէր հարվածում ոտքերով: Այդքանով հանդերձ  մեր վարպետը  մրցակցին գերազանցեց կարգապահությամբ, ազնիվ պայքարում հաղթեց 4:1 հաշվով ու մտավ քառորդ եզրափակիչ փուլ: 

Լավ  է, որ պատվասեր գյումրեցին հաղթեց և ապացուցեց իր բարձր կարգը: Այս պարագայում գլխավորն այն է, որ նա դրսևորեց հիրավի  անկոտրում կամք, ու նաև այն , որ ինքը իսկական  արժանապատիվ հայ տղամարդ է: 

Քառորդ եզրափակիչում Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր