211652_close_icon
views-count1614 դիտում article-date 12:39 02-08-2021

Աֆղանստանի բանակը վերջին մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 450 թալիբի

Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) ստորաբաժանումներն անցած օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 455 զինյալի և վիրավորել 232-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:

Բանակը կատաղի մարտեր է մղում Նագանհարի, Փաքթիայի, Փաքթիքայի, Լոգարի, Քանդահարի,Հերաթի, Ֆարյաջի, Ջաուզջանի, Բալխի, Սամանգանի, Հիլմենդի, Թահարի, Քունդուզի, Բալղանի և Քապիսայի նահանգներում: Առանձնապես լարված պայքար է ծավալվում Հերաթ քաղաքի՝ Աֆղանստանի՝ մեծությամբ երրորդ բնակավայրի համար, որտեղ թալիբները մտել են կենտրոնական թաղամասեր: ԱՊԱԱՈՒ-ն շտապ Հերաթ են ուղարկել հատուկ նշանակության զորակազմի ջոկատներ որպես օգնական ուժեր:

Գիշերը հետ է մղվել քաղաքի բանտը գրոհելու փորձը: Ապրիլի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ է վերցրել 5 երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արևմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին: Ինչպես հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետև հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է tass.ru-ն:

Նմանատիպ նյութեր