Պակիստանի բանակը Աֆղանստանի սահմանին 15 զինյալների է ոչնչացրել
Պակիստանի բանակը Աֆղանստանի սահմանային Հեյբեր շրջանում ոչնչացրել է 15 զինյալների: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավելի քան 30 զինյալներ գրոհել են սահմանային Տիրախ հարթավայրի ուղղությամբ: Հարձակման արդյունքում 3 զինվոր է տուժել:
Նշենք, որ մարտի 24-ին ամերիկյան անօդաչու սարքերի հարվածից Հայբեր շրջանում 10 զինյալ էր ոչնչացվել: Սպանվել են «Թեխրիկ-ի-թալիբան Պակիստան» և «Լաշկար» իսլամական խմբավորման անդամները:
Ըստ Պակիստանի զինված ուժերի պաշտոնական տվյալների՝ 1 շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 80 զինյալ է սպանվել, իսկ զինվորականների կողմից 7 զոհ է եղել: