Աֆղանստանի զինծառայողները ավելի քան 130 թալիբների են ոչնչացրել
Վերջին օրերին Աֆղանստանի զինված ուժերի հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել են «Թալիբան» ռադիկալ-իսլամիստական խմբավորման 138 զինյալներ:
Եւս 83 թալիբ վիրավորվել է, 7-ը ձերբակալվել են:
Աֆղանական կողմի կորուստների մասին չի հաղորդվում: Հատուկ ծառայություններին հաջողվել է նաեւ գտնել եւ առգրավվել զինյալների զինամթերքն ու տեխնիկան, այդ թվում՝ 55 մոտոցիկլետ:
Հավելենք, որ թալիբները պարբերաբար ահաբեկչություններ են կազմակերպում երկրում, որոնց հետեւանքով հիմնականում զոհվում են խաղաղ բնակիչները: