211652_close_icon
views-count46644 դիտում article-date 22:24 30-07-2021

Ճանապարհային ոստիկանները վաղը Սևանում դասակի հրամանատարի գլխավորությամբ իրականացնելու են հատուկ օպերացիա, որը կրելու է «Ցռան Վերգո» անվանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վաղը հուլիսի 31-ին, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ  Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում իրականացվելու է հատուկ օպերացիա, որը կրելու է «Ցռան Վերգո»  անվանումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ամառվա սկզբից  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ Սևանի տարածաշրջանում իրականացվել է «Ձեզ տանը սպասողներ կան» օպերացիան, ինչի արդյունքում կանխվել և նախականխվել են մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ  ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով ոչ սթափ վիճակում  վարորդների, ովքեր ենթարկվել են վարչական պատասխաատվության, ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ճանապարհային ոստիկանները այդ օրերին նաև մեծ թվով վարորդների են ուղեկցել Սևանից դեպքի Կոտայքի մարզ, որտեղից էլ  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ և 1-ին դասակների ծառայողները ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ վարորդներին Կոտայքի  մարզից անվտանգ ուղեկցել են մինչև մայրաքաղաք:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վաղվա օպերացիայի անունը «Ցռան Վերգո»  է դրվել, քանի որ դասակի հրամանատար Վ, Ոսկանյանը դեռ դպրոցական տարիներից շատ է սիրել ընթերցել Սասնա էպոսը և միշտ ծանր է տարել Ցռան Վերգոյի կերպարը, ասելով՝ եթե Ցռան Վերգոն չլիներ, Դավիթը Թուր Կեծակին միշտ կօգտագործեր մեր թշնամիների դեմ:

Ի դեպ օպերացիան կրում է Ցռան Վերգո, քանի որ շատ վարորդներ իրենց համարում են անպարտելի ու չարամտորեն խաղտումներ են անում, իսկ երբ հայտնվում են ճանապարհային ոստիկանների աշխատանքային փայտիկի տակ, այդ թվում Վ․ Ոսկանյանի լռիվ դառնում են Ցռան Վերգո։

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր