211652_close_icon
views-count27391 դիտում article-date 19:50 30-07-2021

Ավտովթար Արմավիրի մարզում. ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչի ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Galant-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ ծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Գեղամ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի և Կապան քաղաքի բնակիչ, 42-ամյա Լազար Գրիգորյանի վարած Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն  առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված վթարի հետևանքով Լ. Գրիգորյանի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 47-ամյա Գրիգոր Հարությունյանն ու 21-ամյա Վահե Հարությունյանը  մարմնական վնասվածք են ստացել և տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի  հանձնարարականով ոստիկանության Արմավիրի բաժնում  պարզել են, որ  տեղեկությունները հավաստի են և նշված անձինք հայտնաբերվել են հիվանդանոցում:

Փաստի առթիվ Ն. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից  Լ. Գրիգորյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր