211652_close_icon

Ջալալ Հարությունյանի տեղը «ծախել են», բայց գործով մեղադրյալ չկա․ «Ժողովուրդ»

views-count9162 դիտում article-date 11:57 30-07-2021
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը Զինվորական քննչական բաժնից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն (որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում) և կցվել է դրանց: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնհայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ։

Այնինչ դեպքից 9 ամիս անց անգամ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարարի, պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նմանատիպ նյութեր