4269 դիտում
19:22 29-07-2021
Հարթաշենի բնակիչների 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են․ անասուններն այսօր վերադարձվել են, ևս 10-ը կորած են․ վարչական ղեկավար
Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի բնակիչների պատկանող 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն երեկ գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որն այս պահին, ինչպես ասաց վարչական ղեկավարը, չեզոք գոտի է, և հարևանությամբ այժմ տեղակայված են ադրբեջանական զորքերը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։
«Բանակային կորպուսի հրամանատարության ջանքերով՝ այսօր 17։00-ի դրությամբ այդ 31 խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են իրենց տերերին»,-հայտնեց նա։
Խաչատրյանը նշեց նաև, որ այս պահին ևս 10 խոշոր եղջերավոր անասուն կորած է, և մառախուղի պատճառով դժվարանում են գտնել, սակայն դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք անասուններն անցել են Սև լճի տարածքի այն հատված, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են տեղակայված, թե՞ ոչ։
Նմանատիպ նյութեր
11106 դիտում
09:37 10-10-2017
Սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ