Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել է Երևան․ Sputnik Արմենիա
Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան»,- ասաց Սանոսյանը։
Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ ճշտված տեղեկություններով` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
Սանոսյանը տեղեկացրեց, որ մյուս երեք զինծառայողների վիճակը բավարար է, նրանք բոլորը բուժում են ստանում այժմ Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում (Մուրացան)։ Բոլոր զինծառայողներն էլ ժամկետային են և շարքային։