211652_close_icon
views-count1697 դիտում article-date 15:05 27-07-2021

Հռոմի պապը «խայտառակություն և հանցանք» է որակել այն, որ մեր օրերում կան հացի պակաս ունեցող մարդիկ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանցագործություն է անվանել այն, որ մեր օրերում կան մարդիկ, որոնք բավարար քանակությամբ սնունդ չունեն` չնայած սնունդն արտադրվում է ավելցուկով, գրում է vaticannews-ը:

«Մենք արտադրում ենք բավականաչափ սնունդ, որ բոլորին կերակրենք, և այնուամենայնիվ, շատերին պակասում է մի կտոր հաց: Եվ սա իսկական խայտառակություն է, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հանցագործություն», - ասել է Հռոմի պապը ՄԱԿ-ի Պարենի համակարգերի գագաթնաժողովին ուղղված ուղերձում:

Նմանատիպ նյութեր