Հռոմի պապը «հույսի նշան» է որակել Փաշինյանի և Ալիևի ստորագրած հռչակագիրը
Հռոմի պապ Լևոն 14-րդը «հույսի նշան» է որակել օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրած հռչակագիրը:
Ինչպես նշում է Vatican News-ը, պոնտիֆիկոսի խոսքով՝ սա նշանակալի քայլ է առաջ:
«Մենք բոլորս հույս ունենք, որ դա կնպաստի Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը», - ասել է կաթոլիկների հովվապետը։
Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: