211652_close_icon
views-count1283 դիտում article-date 14:08 27-07-2021

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստման առումով հասել է իր նպատակին. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը հասել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առումով իր առաջ դրած նպատակին, քանի որ չափահաս բնակչության 70%-ը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առնվազն 1 չափաբաժին: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Մեր նպատակն էր հուլիսի դրությամբ պաշտպանել Եվրամիության չափահաս բնակչության 70%-ին գոնե մեկ պատվաստմամբ: Այսօր մենք հասել ենք այդ նպատակին»,-ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, չափահասների 57%-ը ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի ամբողջական չափաբաժինը, նշել է Ֆոն դեր Լյայենը:

Նմանատիպ նյութեր