211652_close_icon

Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց առաջին գոտեմարտում

views-count2257 դիտում article-date 15:30 26-07-2021
Հայաստանցի երկրորդ մարզիկը դուրս մնաց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի պայքարից: Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանից հետո ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը անմասն մնաց խաղարկված մեդալներից:

Որակավորման փուլում , 73կգ քաշայինների մրցավեճում, մեր մարզիկը  պարտվեց  ղազախստանցի Ժանսայ Սմագուլովին և ձեռնունայն կվերադառնա հայրենիք:

Ափսոսում ենք, որ Եվրոպայի նախկին չեմպիոնը  օլիմպիական խաղերի քառամյա փուլում, բազում վարկանիշային  մրցաշարերում, դժվարությամբ վաստակեց օլիմպիական միավորներ ու Տոկիոյում վարձահատույց չեղավ սպասված հաջողությամբ:  

Ճապոնիա մեկնելու նախօրյակին ՀԱՕԿ –ում հանդիպեցինք, հակիրճ զրույց ունեցանք նրա հետ: Մարտական էր տրամադրված, ցանկանում էր  դառնալ օլիմպիական մեդալակիր, բայց ցանկությունը մի բան է,  այն իրականացնելը  ՝ մեկ  այլ բան:

Այունամենայնիվ ուզում ենք, որ նա գործուն սպորտին հրաժեշտ տա հաղթանակած: Գուցե Ֆեդինանդը կրկնի եվրոպական իր նվաճումը  . . .  

Նմանատիպ նյութեր