Ուկրաինայում կոչ են արել պատրաստվել «Դոնբասի զենքով ազատագրմանը»
Կիևը պետք է պատրաստվի Դոնբասի ուժային տարբերակով ազատագրմանը Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտնել է Ուկրաինայի «ժամանակավորապես օկուպացված տարածքների» հարցերով նախկին փոխնախարար Յուրի Գրիմչակը: Գրում է ria.ru-ն։
«Կցանկանայի, որ դա տեղի ունենար քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, սակայն բանակը պետք է պատրաստել զենքի հնարավոր կիրառմանը»,- հայտարարել է նախկին փոխնախարարը:
Նրա խոսքով` Դոնբասում ապրող ռուսների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին խոսում է Մոսկվայի` այդ հողերը միացնելու մտադրության մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ռուսական և ուկրաինական քաղաքացիության միաժամանակյա առկայությունը չի խանգարի Դոնբասի բնակիչներին մասնակցել ընտրություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-19-ը: