Պորոշենկոն կոչ է արել չսառեցնել Դոնբասի վերաբերյալ որոշումը
Ուրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մյունխենում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ հայտնել է, որ չպետք է Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության վերաբերյալ որոշումը հետաձգել:
Նա նաեւ նշել է, որ հակամարտության խնդիրը պետք է լուծել, ոչ թե սառեցնել: «Ուկրաինայում խաղաղության վերահաստատումը մեր կարևորագույն խնդիրն է»,-ասել է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ Դոնբասում իրավիճակը այդպես կմնա այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպական գործիչների «սրտերը» փակ են՝ Ուկրաինային տնտեսական, քաղաքական և ռազմական օգնություն ցույց տալու համար:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության հետեւանքով մոտ 1 միլիոն մարդ է տեղափոխվել երկրի այլ շրջաններ: Զոհվել է 1432 ուկրաինացի զինվոր: