211652_close_icon
views-count50440 դիտում article-date 13:33 25-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. 38–ամյա մենեջերը BMW-ով բախվել է գովազդային վահանակի սյանը, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Արսեն Պողոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա-Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, այնուհետև եզրաքարերին և վրաերթի ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 61-ամյա Վեհանուշ Մինասյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմնել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդ Ա. Պողոսյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից  մեկում՝ որպես մենեջեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր