211652_close_icon
views-count35801 դիտում article-date 13:12 18-03-2022

Երևանում 38-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սերգեյ Ա-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 72-ամյա Խորեն Պ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Արթուր Մուրադյանը։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։  

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր