211652_close_icon
views-count4306 դիտում article-date 13:10 24-07-2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից պահանջել է 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

France Press-ի տվյալներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն «մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու» առնչությամբ և խնդրել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի «վիճակի մասին թարմացված զեկույց»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսի 10-ին հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Շատ քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մտահոգություն էին հայտնել Թուրքիայի ղեկավարության այդ որոշման առնչությամբ:

Նմանատիպ նյութեր