29150 դիտում
19:52 23-07-2021
Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին yerkir.am–ին հայտնել է Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը։
«Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- ասաց Ավետյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հրազենային թեթեւ վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ նյութեր
185196 դիտում
21:18 12-05-2021
Սահմանը հատած ադրբեջանցի զինվորին բռնել են, առաջարկել հետ վերադարձնել․ Կութի գյուղապետ
11178 դիտում
10:15 17-05-2021
2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել, որ թշնամին այսքան մոտ լիներ. Կութի գյուղապետ. NEWS.am
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին