211652_close_icon
views-count3868 դիտում article-date 19:20 17-08-2021

Այս պահին կրակոցները դադարել են, բայց մեկ ժամ առաջ ինտենսիվ կրակում էին Սոթքի հանքի ուղղությամբ. Գեղամասարի համայնքապետ. News.am

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները դադարել են, բայց մոտ մեկ ժամ առաջ ինտենսիվ կրակում էին Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Արդեն թեթև կրակոցները սովորական են դարձել՝ ոչ բնակիչներն են ահազանգում, ոչ՝ ես, անընդհատ են դրանք, միայն ուժեղ կրակոցների ժամանակ ենք սկսում անհանգստանալ ու ահազանգել»,- նշեց համայնքապետը:

Ավետյանի խոսքով՝ հակառակորդը թիրախավորում է հենց խաղաղ բնակավայրերը:

«Մարդկային կորուստներ չունենք, բայց գնդակոծության հետևանքով, հնարավոր է, տների տանիքները վնասված լինեն, կարող է կրակոցներից հենց գյուղացի սպանվեր, իսկ հառակորդը հենց սպանելու, խուճապ առաջացնելու նպատակ ունի»,- նշեց Ավետյանը:

Նմանատիպ նյութեր