211652_close_icon
views-count18496 դիտում article-date 21:21 22-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. հերթական ծառը արմատից տապալվել և ընկել է ավտոմեքենայի վրա. օպերատիվ են գործել պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Ford Focus  մակնիշի ավտոմեքենայի վրա: Այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի, կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցները,  ովքեր մինչ փրկարարների ժամանումը, ավտոմեքենայի վրայից ծառի որոշ հատվածներ էլեկտրական սղոցով հեռացրեցին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Տեղում պարզվել է,  որ ավտոմեքենայի վարորդը Ջուլիետա Մ.-ն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր