211652_close_icon
views-count947 դիտում article-date 15:10 22-07-2021

ՌԴ-ն միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ուկրաինայի

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ուկրաինայի: Այս մասին ասվում է գերատեսչության  տարածած հայտարարության մեջ։

Բողոքը ներկայացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 33-րդ հոդվածի հիման վրա: Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին միջպետական բողոքն է, որը Ռուսաստանի իշխանությունները ներկայացրել են ՄԻԵԴ: 

Բողոքում նշվում է, որ Դոնբասի երկնքում MH17 չվերթի կործանման պատասխանատվությունը կրում է Ուկրաինան, քանի որ երկիրը չի փակել պատերազմական գոտու օդային տարածքը: 

Ռուսաստանը նաև Ուկրաինային մեղադրել է Դոնբասին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու, ռուսական բիզնեսի նկատմամբ խտրականության, սահմանին ռմբակոծությունների ժամանակ ռուսաստանցիների մահվան, մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի խախտման, ազգայնականներին թաքցնելու, դիվանագիտական առաքելությունների վրան հարձակումներ գործելու և օրենքի այլ խախտումներ թույլ տալու համար:

Նմանատիպ նյութեր